Հալեպը դարձել է աշխարհի 4-րդ ռակետը, Սերենան 9-րդն է

12:52 15.07.2019

WTA-ի` հուլիսի 15-ին թարմացված վարկանիշային աղյուսակում Ուիմբլդոն-2019-ի չեմպիոնուհի Սիմոնա Հալեպը բարձրացել է 4-րդ հորիզոնականը, ուկրաինուհի Էլինա Սվիտոլիան` 7-րդ, ամերիկուհի Սլոան Սթիվենսն ու Սերենա Ուիլյամսը` 8-րդ և 9-րդ հորիզոնականները համապատասխանաբար:

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է 3 հորիզոնականով և գտնվում է 59-րդ տեղում:

Վարկանշային աղյուսակի լավագույն եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել.

WTA-ի վարկանիշ, հուլիսի 15

1 (1). Էշլի Բարտի (Ավստրալիա)` 6605.

2 (2). Նաոմի Օսակա (Ճապոնիա)` 6257.

3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)` 6055.

4 (7). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)` 5933.

5 (4). Կիկի Բերտենս (Հոլանդիա)` 5130.

6 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա)` 4785.

7 (8). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)` 4638.

8 (9). Սլոան Սթիվենս (ԱՄՆ)` 3802.

9 (10). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)` 3411.

10 (11). Արինա Սոբոլենկո (Բելառուս)` 3365.


59 (62). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան)` 969

Share |

Լրահոս

Loading...