Կրասնոդարը հետաքրքրված է Մարաշլյանի ծառայություններով

11:56 15.07.2019

Ռուսական «Կրասնոդար» ակումբը բանակցություններ է վարում «Լոս-Անջելեսի» հետ ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի տրանսֆերի շուրջ:

Այս մասին հայտնի է դարձել «Чемпионат.com»-ին:

21-ամյա Ռոսին «Պենյարոլի» սան է: Նա 2018 թվականի հունվարին է տեղափոխվել «Լոս-Անջելես»: Տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 մլն եվրո:

Ընդհանուր առմամբ, ամերիկյան ակումբում հարձակվողը բոլոր մրցաշարերում 60 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 29 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ռոսին Ուրուգվայի Մ20 տարեկանների հավաքականի կազմում 16 հանդիպման է մասնակցել և դարձել 2 գոլի հեղինակ:

«Կրասնոդարը» ՌՖՊԼ-ի նախորդ մրցաշրջանում մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության որակավորման փուլի ուղեգիր նվաճել:

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի նոր մեկնարկած առաջնությունում «Կրասնոդարն» առաջին տուրում հյուրընկալվելիս մրցել է «Ախմատի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել (0:1):

Share |

Լրահոս

Loading...