Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

12:34 15.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը լոնդոնյան թիմի հետ այս օրերին հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, հանդիպել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ֆուտբոլիստն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Հաճելի հանդիպում Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»- գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ հրապարակել:

Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Արմեն Բայբուրդյանին:

Share |

Լրահոս

Loading...