Երևանում սպասվում է ֆուտբոլային ակումբի աննախադեպ շնորհանդես

11:42 15.07.2019

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աջակցությամբ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ. եզրափակչի նախօրեին տեղի կունենա NOAH MUSIC FEST-ը:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը, որին կհաջորդի համերգային ծրագիր: Վերջինիս գլխավոր հյուրը երաժշտական մի շարք մրցանակների նոմինանտ, երաժշտական ամենամեծ փառատոնների սպասված հյուր ST-ն է:

«Պատրա՞ստ եք ամռան ամենաթեժ փառատոնին:

NOAH FEST-ի բեմը կմիավորի Հայաստանի և Ռուսաստանի արտիստներին: Համերգային ծրագրում այնպիսի աստղեր են, ինչպիսիք են BLACK STAR-ից Միշա Մարվինը, Արսը և Նազիման: Հանդես են գալու Noah Music լեյբլի աստղեր 8ADIM-ը, Լիլան, Jmar-ը, Clay-Ը և Արտյոմ Դոգման:

Իրենց ելույթներով կներկայանան նաև լայն ճանաչում ունեցող երաժիշտներ Իվան Վալևը, Արամ MP3-ն ու «Գարիկ և Սոնա» բենդը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կկայանա հուլիսի 26-ին ժամը 18:00-ին-ին Ազատության հրապարակում: Մուտքն ազատ է:

Share |

Լրահոս

Loading...