Ռումյան Հովսեփյանը նորամուտն է նշել Արդայի կազմում

16:48 15.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն իր նորամուտն է նշել «Արդայի» կազմում, որն իր հերթին պատմության առաջին խաղն է անցկացրել Բուլղարիայի Բարձրագույն խմբում:

«Արդան» Բուլղարիայի առաջնության մեկնարկային տուրում սեփական հարկի տակ մրցել է «Բոտև Պլովդևի» հետ և ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:

Ռումյան Հովսեփյանն «Արդայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 82-րդ րոպեին:

Այս հանդիպումից հետո «Արդան» Բուլղարիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում` վաստակած առաջին մեկ միավորով:

Share |

Լրահոս

Loading...