Արայիկ Բաղդադյան. Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն ընտրական է լինելու ԱԱ-ի համար

16:14 15.07.2019

Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայանալու է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 24-րդ մրցաշարը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ներկայացրել է մրցաշարի մանրամասները.

«Այս պահի դրությամբ մասնակցության հայտ են ուղարկել Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Հունաստանը, Բելառուսը, Քաթարը և Ղազախստանը: Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար:

Մեր բոլոր ըմբիշները մասնակցելու են: Միայն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը չի մասնակցելու, քանի որ նախապատրաստվում է օգոստոսին կայանալիք երիտասարդական ԱԱ-ին»,-նշել է Բաղդադյանը:

Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար:

«Կարծում եմ՝ մասնակից երկրների քանակն ավելանալու է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը տրամադրել է այդ գումարը: 2020 թվականին կկայանա Սարգսյանի անվան 25-րդ հոբելյանական մրցաշարը, որն անհամեմատ ավելի ուժեղ մրցակցություն կունենա»,- խոսքը եզրափակել է ՀԸՖ-ի գլխավոր քարտուղարը:

Share |

Լրահոս

Loading...