Անգլիական գրանդները միացել են Ալվեսի համար մղվող պայքարին

17:48 15.07.2019

«Տոտենհեմն» ու «Արսենալը» միացել են «Մանչեսթեր Սիթիին» բրազիլացի 36-ամյա պաշտպան Դանի Ալվեսի համար մղվող պայքարում:

Ֆուտբոլիստը ՊՍԺ-ից հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ։ Հունիսի վերջին բրազիլացին հայտնել էր ակումբից հեռանալու մասին, որում նա հանդես էր գալիս 2017թ-ից։ Այդ ընթացքում Ալվեսն անցկացրել է 73 հանդիպում՝ աչքի ընկնելով 11 գոլով և 18 գոլային փոխանցումներով:

Բրազիլացին պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ կարիերայի ընթացքում նվաճելով 40 տիտղոս ։

Share |

Լրահոս

Loading...