Արամ Հայրապետյան․ 3-0-ն այդքան էլ ջախջախիչ հաշիվ չէ

17:29 15.07.2019

«Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի` սերբական «Չուկարիչկիի» հետ պատասխան խաղում ավելի լավ հանդես կգա: Այս կարծիքն է հայտնել թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը նախախաղային ասուլիսի ընթացքում:

Երևանյան թիմը, հիշեցնենք, Սերբիայում մեկ շաբաթ առաջ կայացած խաղում 0:3 հաշվով պարտություն էր կրել.

«Մեր հաղթելը հրա՞շք կլինի. վաղը, կարծում եմ, դաշտ դուրս կգանք ու ավելի լավ կխաղանք, քան Սերբիայում։ Բացի դրանից, 3-0-ն այդքան էլ ջախջախիչ հաշիվ չէ, իսկ շանս միշտ էլ կա»,- ասել է Արամ Հայրապետյանը:

«Բանանցի» և Հայաստանի հավաքականի դարպասապահի կարծիքով, երևանյան թիմը նախորդ խաղում գոլեր բաց թողեց անհատական սխալների արդյունքում.

 «Մենք այդ խաղում գոլեր բաց թողեցինք, չեմ կարող ասել մրցակիցը շատ բարձրակարգ է, մենք անհատական սխալներ թույլ տվեցինք։ Գոլեր էին անհրաժեշտ, բայց բաց թողած գոլերին ի պատասխան գոլեր չխփեցինք»։

Նշենք` «Բանանց»-«Չուկարիչկի» պատասխան հանդիպումը կկայանա վաղը` հուլիսի 16-ին «Բանանց» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Share |

Լրահոս

Loading...