Արսենալը հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի պաշտպանով

14:03 15.07.2019

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ուժեղացնել կազմը «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիով, հաղորդում է Super Deporte-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» ցանկանում են օգտվել արգենտինացի պաշտպանին «քաղաքացիների» վաճառելու պատրաստակամությունից։ Սակայն ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «Վալենսիայում», որի կազմում նա արդեն հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում։

Օտամենդիի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...