Բարսելոնան Դե Լիգտին գնելու վերջին փորձն է արել

13:57 15.07.2019

«Բարսելոնան» փորձել է «Յուվենտուսից» «խլել» «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն զանգահարել է հոլանդացուն, սակայն վերջինս խնդրել է խոսել իր գործակալ՝ Մինո Ռայոլայի հետ։ Գործակալը Բարտոմեուին հայտնել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն, եթե «Բարսելոնան» կրկնի «Յուվենտուսի» առաջարկը: Այդ իսկ պատճառով, կատալոնացիները վերջնականապես հրաժարվել են հոլանդացու տրանսֆերից։

Սպասվում է, որ այսօր՝ հուլիսի 15-ին, Դե Լիգտը կժամանի թուրինյան ակումբ՝ բուժզննում անցնելու և հետագայում պայմանագիր կնքելու համար։ «Յուվենտուսը» 19-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 70 միլիոն եվրո, բոնուսների հաշվին տրանսֆերի գումարը կարող է ավելանալ ևս մի քանի միլիոնով: 

Share |

Լրահոս

Loading...