Բարտոմեուն պատասխանել է Աթլետիկոյի մեղադրանքներին

09:56 15.07.2019

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն Անտուան Գրիզմանի շնորհանդեսին արձագանքել է «Աթլետիկոյի» մեղադրանքներին:

Մադրիդյան ակումբը պնդում է, որ «կապտանռնագույնները» նրանց պետք է վճարեն ևս 80 միլիոն եվրո, քանի որ ֆրանսիացու հետ համաձայնագիր են ստորագրել մինչև հուլիսի 1-ը, երբ հրաժարագինը դեռևս 200 միլիոն եվրո էր:

«Հեշտ չստացվեց Գրիզմանի տրանսֆերը։ Մենք շատ ուրախ ենք, որ նա որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ես շփվել եմ «Աթլետիկոյի"» ներկայացուցիչների հետ։ Հասկանում եմ, նրանք պաշտպանում են իրենց շահերը, բայց չեմ կարծում, որ իրենց համար դրական արդյունքի կհասնեն։

Մենք կապվեցինք Գրիզմանի շրջապատի հետ մայիսին։ Մարտին և ապրիլին ոչ մի բանակցություն չի եղել»,-Բարտոմեուի խոսքերը փոխանցում է El Chiringuito TV-ին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը Կատալոնիա է տեղափոխվեց 120 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...