Բավարիան ընդունել է Սանեի տրանսֆերի ձախողումը և այլ ֆուտբոլիստների է դիտարկում

19:45 15.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն, հավանաբար, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի «Բավարիա»:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունն ընդունել է իր ձախողումը և հիմա 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է որպես չափազանց անհավանական: «Բավարիային» ետ են պահում «քաղաքայինների» ֆինանսական պահանջները, ինչպես նաև այն փաստը, որ Սանեն իր ապագան տեսնում է անգլիական թիմում ու չի պատրաստվում տրանսֆերային հարց բարձրացնել:

Հիմա «Բավարիան» միացել է այլընտրանքային տրանսֆերային թիրախների համար պայքարին, որոնք են «Չելսիի» հարձակվող Կալլում Հադսոն-Օդոին ու «Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յաննիկ Ֆեռեյրա Կառասկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանեի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն: Տեղեկություն կար նաև, որ «Ման. Սիթիի» ֆուտբոլիստի շուրջ գործարքի ձախողման դեպքում մյունխենյան ակումբը կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեին:

Share |

Լրահոս

Loading...