Կասիլյասը պաշտոն կստանա Պորտուում

14:54 15.07.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը մայիսին սրտամկանի ինֆարկտ էր տարել, կընդգրկվի ակումբի ղեկավար կազմում:

38-ամյա դարպասապահը կապող օղակ կլինի ֆուտբոլիստների, մարզչի և պորտուգալական թիմի ղեկավարության միջև։

«Ես պատրաստվում եմ այլ բանով զբաղվել։ Կփորձեմ կապ պահել թիմի և ակումբի ղեկավարության միջև։ Նրանք ինձ հետ քննարկել են դա դեռ նախորդ մրցաշրջանում, երբ ինձ հետ տեղի ունեցավ այդ պատահարը։ Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ թիմակիցներին»,-Կասիլյասի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Կասիլյասը որոշ ժամանակ առաջ սրտի կաթված էր ստացել: Մարզման ընթացքում ֆուտբոլիստը վատ էր զգացել, որից հետո բժշկական շտաբը որոշել էր Կասիլյաին տեղափոխել քաղաքային հիվանդանոցներից մեկը, որտեղ ավելի ուշ նրան վիրահատել են։

Իսպանացի դարպասապահը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2015 թվականից:

Share |

Լրահոս

Loading...