Մանչեսթեր Սիթին երկու օր է չի կարողանում մեկնել Չինաստան

10:20 15.07.2019

«Մանչեսթեր Սիթին» արդեն երկրորդ օրն է չի կարողանում մեկնել Չինաստան։

Անգլիական թիմը դեռ շաբաթ օրը պետք է մեկներ Չինաստան՝ մասնակցելու Premier League Asia Trophy նախամրցաշրջանային մրցաշարին: Անկանխատեսելի ադմինիստրատիվ սխալի պատճառով «քաղաքաբնակների» չարտերային չվերթը հետաձգվել է մեկ օրով։

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, նախօրեին Thomas Cook ավիաընկերությունը, որը չվերթներ է կազմակերպում, կրկին սխալ է թույլ տվել՝ չկարողանալով տեղեր ամրագրել ակումբի համար: «Մանչեսթեր Սիթին» հույս ունի այսօր՝ հուլիսի 15-ին, մեկնել մրցաշարի՝ «Վեստ Հեմի» դեմ խաղալու համար: 

Share |

Լրահոս

Loading...