Դանի Ալվեսը նոր աշխատանք է գտել...գազանանոցում

10:27 15.07.2019

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն իր ընկերուհու հետ այցելել է կենդանաբանական այգի և լուսանկարվել վայրի կենդանիների հետ։

«Ես արդեն աշխատանք եմ գտել։ Մի քիչ դժվար է, մի քիչ ռիսկային, բայց շատ զվարճալի»- գրել է Ալվեսը Instagram-ի իր էջում:

Մի քանի շաբաթ առաջ 36-ամյա Ալվեսը հեռացավ ՊՍԺ-ից և այժմ ազատ գործակալ է։ Բրազիլացին կարող է նոր ակումբ տեղափոխվել անվճար։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական Պրեմիեր լիգայի երեք ակումբներ՝ Լոնդոնի «Արսենալն», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»: 

Share |

Լրահոս

Loading...