Դե Յոնգը ընտրել է խաղաշապիկի համարը Բարսելոնայում

22:25 15.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի Դե Յոնգը ընտրել է մարզաշապիկի համարը նոր թիմում։ 

Ինչպես տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից, հոլանդացի ֆուտբոլիստը վերցրել է 21 համարի մարզաշապիկը, որով կատալոնական ակումբում հանդես էր գալիս Կառլոս Ալենյան։ Վերջինս էլ վերցրել է 19 համարի մարզաշապիկը։ 

Դե Յոնգը պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ հուլիսի 1-ին։ Նրա տրանսֆերը 75 միլիոն եվրո է արժեցել «կապտանռնագույնների» համար։ Եվս 11 միլիոն «Այաքսը» ստանալու է բոնուսների տեսքով։ 

Share |

Լրահոս

Loading...