Զիդանի որդին՝ Էնցոն տեղափոխվել է պորտուգալական ակումբ

23:39 15.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, կարիերան կշարունակի պորտուգալական «Ավեշ» ակումբում։ Այս մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը։ 

Էնցոն պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2021 թվականը։ Նախորդ տարի «Ավեշը» Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

24-ամյա Էնցոն Մադրիդի «Ռեալի» սան է։ «Արքայական» ակումբի հիմնական թիմի կազմում նա 1 հանդիպում է անցկացրել ու մեկ գոլ է խփել։ «Ռեալի» երկրորդ թիմում կիսապաշտպանը 7 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ 

Հիշեցնենք, որ Զիդանի մյուս որդին՝ Լուկան վարձակալական հիմունքներով մեկ տարով տեղափոխվել է «Ռասինգ»։ Նրա իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ 

Share |

Լրահոս

Loading...