Եվրո-2019. B խմբում Նորվեգիան ու Իռլանդիան մեկնարկեցին ոչ-ոքիով

20:59 15.07.2019

Մինչև 19 տարեկանների՝ Երևանում ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում այսօր՝ հուլիսի 15-ին պայքարը մեկնարկեց նաև B խմբում: Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում օրվա առաջին խաղը անցկացրին Նորվեգիայի ու Իռլանդիայի հավաքականները: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: 

Խաղի սկզբում Նորվեգիայի ընտրանին արագ առաջ անցավ հաշվի մեջ. 8-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Էրիկ Բոտիհեյմը: Այս գոլը զգալի առավելություն տվեց նորվեգացիներին: Երկրորդ խաղակեսում Իռլանդիայի հավաքականը կարողացավ խաղի նժարը թեքել իր կողմն ու հանդիպման վերջնամասում հավասարեցրեց հաշիվը. 81-րդ րոպեին աչքի ընկավ Ժոզեֆ Հագեն:

Այսպիսով, նորվեգացիներն ու իռլանդացիները 1-ական միավոր վաստակեցին: 

B խմբի երկրորդ խաղը Չեխիայի և Ֆրանսիայի Մ-19 հավաքականների մեջ կկայանա «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...