Եվրո-2019. Ֆրանսիայի Մ-19 հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն

22:10 15.07.2019

Մինչև 19 տարեկանների՝ Երևանում ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրն ավարտվեց: Խաղային երկրորդ օրը վերջին դիմակայությունը կայացավ Չեխիայի և Ֆրանսիայի պատանեկան ընտրանիների միջև: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գրանցվեց 3-0 հաշիվը՝ հօգուտ Ֆրանսիայի հավաքականի: 

Այս խաղում գրանցվեց մրցաշարի առաջին 11-մետրանոց հարվածը. 41-րդ րոպեին նշակետից անվրեպ հարվածեց Ալեքսիս Ֆլիպսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկը անհաջող դասավորվեց Չեխիայի հավաքականի համար. 48-րդ րոպեին Հայդենռեյխը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հանդիպման վերջնական հաշիվը 52-րդ րոպեին ձևակերպեց Աբին:

Այսպիսով, B խմբում գրանցվեց առաջին հաղթանակը, և Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով գլխավորեց խումբը: 2-րդ և 3-րդ տեղը կիսում են Նորվեգիայի և Իռլանդիայի հավաքականները: Չեխիայի ընտրանին վերջինն է:

Share |

Լրահոս

Loading...