«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Լա լիգայի 12-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Անտուան Գրիզմանին։
«Նա կանոնավոր կերպով խաղում էր, ճիշտ է, մի քանի խաղ բաց թողել է։ Ես չեմ սիրում խոսել, թե որոշ ֆուտբոլիստներ անձեռնմխելի են և միշտ խաղալու են մեկնարկային կազմում։ Սակայն Գրիզմանը կշարունակի կանոնավոր կերպով խաղալ, եթե արդարացնի սպասումները»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Անտուան Գրիզմանը չէր հայտնվել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում Լա լիգայի 11-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղում։
Այսօր «Բարսելոնան» ուժերն է չափելու «Լևանտեի» հետ։ Խաղի մեկնարկը 20։00-ին է։