Գրիզմանն առաջին մարզումն է անցկացրել Բարսելոնայի կազմում

15:16 15.07.2019

«Բարսելոնայի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն առաջին մարզումն է անցկացրել կատալոնական ակումբի կազմում: Ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել իր հայրենակիցներ Սամուել Ումտիտիի և Ուսման Դեմբելեի հետ:

«Ֆրանսիական կապ»,- ասվում է «Բարսելոնայի»` «Թվիթերում» տարածած հաղորդագրության մեջ:

«Բարսելոնան» 28-ամյա Գրիզմանին գնել է 120 մլն երվոյի դիմաց` վճարելով ամբողջ հրաժարագինը: Սակայն կատալոնացիները մտադիր են կատալոնացիներից ևս 80 մլն եվրո ստանալ ֆրանսիացու տրանսֆերի համար:

«Աթլետիկոյի» ղեկավարությունը վստահեցնում է, որ փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են «Բարսելոնայի» և Գրիզմանի միջև համաձայնագրի կնքումը մարտի 9-ին:

Գրիզմանը «Բարսելոնայի» հետ 5-ամյա պայմանագիր է կնքել և կատալոնական թիմում հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:

Share |

Լրահոս

Loading...