Սիմոնա Հալեպը կպարգևատրվի Ռումինիայի բարձրագույն պարգևով

21:15 15.07.2019

Ուիմբլդոն-2019-ի հաղթող Սիմոնա Հալեպը Ռումինիայի բարձրագույն պետական մրցանակ կստանա՝ Աստղի շքանշան: Այս մասին հաղորդում է Romania Journal-ը: Թենիսիստուհուն պարգևը կհանձնի Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

«Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը որոշում է կայացրել՝ երկրի բարձրագույն  պարգևով՝ Աստղի շքանշանով պարգևատրել թենիսիստուհի Սիմոնա Հալեպին Ուիմբլդոնում հիանալի ելույթի համար և ի նշան նրա ձեռքբերումների ճանաչման», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուիմբլդոնի եզրափակչում Սիմոնան 6:2, 6:2 հաշվով հաղթեց Grand Slam մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսին: WTA-ի ռեյտինգում Հալեպը բարձրացավ 4-րդ հորիզոնական, չեմպիոնական մրցավազքում՝ 2-րդ տեղ:

Share |

Լրահոս

Loading...