Մագուայերը հայտնել է Լեսթերի ղեկավարությանը թիմից հեռանալու ցանկության մասին

22:42 15.07.2019

«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայերը հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին և թիմակիցներին, որ ցանկանում է հեռանալ։ 

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 26-ամյա անգլիացի այդ մասին հայտնել է ակումբի միջմրցաշրջանային պատրաստության ժամանակ։ «Աղվեսները» պատրաստվում են նոր մրցաշրջանին Ֆրանսիայում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մագուայերի համար ՄՅՈւ-ն 70 միլիոն ֆունտի առաջարկ է արել, սակայն «Լեսթերը» մերժել է այն՝ ակնկալելով ստանալ 80 միլիոն ֆունտ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթին»։ 

Մագուայերը «Լեսթեր» է տեղափոխվել 2017 թվականին։ Անգլիացի պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ 

Share |

Լրահոս

Loading...