Չորրորդ իտալական ակու՞մբը․ Ա սերիայի գրանդներից մեկը աչքադրել է Իգուայինին

23:21 15.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարիերան կարող է շարունակել Ա սերիայի այլ ակումբում։ Թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեծ հաշվով հետաքրքրված չէ արգենտինացու ծառայություններով։ 

Sport Mediaset-ի տեղեկություններով՝ «Ռոման» շարունակում է լրջորեն հետաքրքրություն ցուցաբերել Իգուայինի նկատմամբ։ Հռոմեացիները նկատում են, որ «Յուվենտուսում» Գոնսալոյի նկատմամբ հետաքրքրություն գրեթե չկա։ Դա հավելյալ հնարավորություն է տալիս Ֆոնսեկայի թիմին 31-ամյա արգենտինացուն գնելու համար։ 

Հիշեցնենք, որ Գոնսալո Իգուայինը նախորդ մրցաշրջանի մի մասը անց է կացրել «Միլանում», իսկ երկրորդ հատվածում խաղում էր «Չելսիում» հենց Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ։ Երկու թիմերում էլ հարձակվողը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս։ 

Իգուայինը կարիերայի ընթացքում հանդես է եկել իտալական երեք թիմերի կազմերում, ի դեմս «Նապոլիի», «Յուվենտուսի» և «Միլանի»։ 

Share |

Լրահոս

Loading...