Իբրահիմովիչը հնարավոր է վերադառնա Այաքս

12:10 15.07.2019

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դիտարկում է «Այաքս» վերադառնալու տարբերակը։

«Ես նախընտրում եմ չվերադառնալ այն ակումբը, որտեղ արդեն խաղացել եմ։ Սակայն չի կարելի բացառել, որ կարիերաս ավարտելուց հետո կդառնամ «Այաքսի» տնօրեն։ Ես ավելի լավ կաշխատեմ, քան ցանկացած մեկը, ով հիմա նստած է այնտեղ», - աստղային շվեդի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։

37-ամյա Իբրահիմովիչը «Այաքսում» հանդես է եկել 2001-2004-ը, մասնակցել է 110 հանդիպման և խփել է 48 գոլ: Հարձակվողը նաև պաշտպանել է «Մալմյոյի», «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի», «Միլանի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» գույները:

Share |

Լրահոս

Loading...