Իլշատ Ֆայզուլին. Պետք է մոռանանք Չուկարիչկիի հետ առաջին խաղը

17:17 15.07.2019

-«Չուկարիչկիի» հետ առաջին խաղում «Բանանցին» սպորտային չարությունը պակասեց,- ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ սերբական թիմի դեմ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խոսելով Եվրոպա լիգայի որակավորման մասին՝ բոլորիս շնորհավորում եմ այնտեղ հայտնվելու համար։ Մեզ հեշտ խաղ չի սպասվում, բայց չմոռանանք, որ խաղը տևում է 90 րոպե՝ գումարած ավելացված ժամանակը։ Հենց այդ մտքով էլ տղաները պիտի խաղադաշտ դուրս գան։ Նախորդ խաղում պատահածը պետք է մոռացվի․ կա նոր խաղ, որտեղ պիտի հաշիվը վերադարձվի»։

Մարզիչը խոսեց առաջին խաղի անհաջողության պատճառների մասին․

«Մի մոռացեք, որ դա դադարից հետո առաջին խաղն էր։ Ինչպես պետք է՝ պատրաստվել էինք, բայց պակասեցին էնտուզիազմը, համառությունն ու սպորտային չարությունը, որը յուրաքանչյուր թիմի է պետք։ Հուսով եմ՝ վաղը մենք դա կդրսևորենք»։

Ռուս մասնագետը խոսեց նաև տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ ձեռք բերելու մասին՝ նշելով, որ այն դեռ բաց է, ու ամեն ինչ հնարավոր է․ գուցե նոր խաղացողներ ձեռք բերեն։

«Բոլոր խաղացողները, որոնք իմ տրամադրության տակ են, ցանկացած պահի պատրաստ են խաղալ։ Նախորդ խաղում ինչ եղել է, չի նշանակում մյուս խաղերում էլ է լինելու»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Սերբիայում երևանյան ակումբը պարտվել էր 0-3 հաշվով։

Share |

Լրահոս

Loading...