Ջոկովիչ. Երբ երեխա էի, գավաթներ էի սարքում ու պատկերացնում՝ ինչպես եմ այստեղ կանգնում

00:03 15.07.2019

«Ուիմբլդոնի» չեմպիոն Նովակ Ջոկովիչը մրցանակաբաշխության ժամանակ կորտում ավանդական հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչ է իր համար նշանակում մրցաշարում տարած 5-րդ հաղթանակը:

«Գիտեմ, որ սա արդեն ասել եմ, բայց երբ 4-5 տարեկան երեխա էի ու երազում էի թենիսիստ դառնալ, սա այն մրցաշարն էր, որին ես ամենից շատ էի ուզում մասնակցել ու մի անգամ հաղթել այն: Սենյակումս տարբեր բաներից գավաթներ էի սարքում ու պատկերացնում՝ ինչպես եմ այստեղ կանգնում: Այնպես որ, ինձ համար շատ բան է նշանակում այս պահը իմ՝ տրրբունայում գտնվող որդու, ծնողների, իմ ողջ թիմի հետ կիսելը: Կինս ու աղջիկս Լոնդոնում են, բայց տնից հետևում են ինձ, ողջունում եմ նրանց: Շուտով կտեսնվենք»,- սերբ չեմպիոնի խոսքերն է փոխանցում «Ուիմբլդոնի» թվիթերյան էջը:

 

Share |

Լրահոս

Loading...