Մոուրինյու. Ռոնալդուն Մեսսիից շուտ կնվաճի Ամերիկայի Գավաթը, եթե Պորտուգալիան խաղա

09:07 15.07.2019

Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն կարող է Ամերիկայի Գավաթն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիից ավելի շուտ նվաճել, եթե եվրոպական հավաքականները մասնակցեին մրցաշարին:

«Եթե CONMEBOL-ը ցանկանում է մեծացնել իր լսարանն ու Ամերիկայի Գավաթը դարձնել մրցունակ, ուրեմն պետք է եվրոպական թիմերի հրավիրեն՝ Իսպանիային, Ֆրանսիային, Պորտուգալիային: Եթե նրանք Պորտուգալիայի ընտրանուն հրավիրեն, Կրիշտիանուն կարող է Ամերիկայի Գավաթը Մեսսիից ավելի շուտ նվաճել», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Leigt-ը:

Հիշեցնենք՝ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում ոչ մի նշանակալի մրցաշարում չի հաղթել: Ռոնալդուն իր հավաքականի հետ դարձել է Եվրո-2016-ի հաղթող, իսկ 2019-ին հաղթեց Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշարը:

Share |

Լրահոս

Loading...