Յուվենտուսը ներկայացրեց Աարոն Ռեմսիին (լուսանկար)

17:20 15.07.2019

Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է թիմի նորեկ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին:

28-ամյա կիսապաշտպանը իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրն ավարտվել էր «Արսենալի» հետ:

«Ցանկանում եմ ձեզ ասել, որ շատ ուրախ եմ հայտնվել «Յուվենտուսում»։ Ես ջանասիրաբար աշխատում եմ, որպեսզի հնարավորինս շուտ սկսեմ աշխատել թիմի հետ։ Երբ իմացա, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է ինձնով, մտածեցի, որ դա երազ է, բայց միևնույն ժամանակ մեծ մարտահրավեր է։

Ինձ լավ ընդունեցին թիմում։ Շփվեցի Սարիի հետ։ Հուսով եմ օգնել նրան և թիմին հասնել գալքի մրցաշրջանում մեծ նպատակների հասնելու համար: Իմ ապաքինումը լավ է ընթանում, օրեցօր մարզավիճակ եմ հավաքում», - Ռեմսիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» Twitter-ի պաշտոնական էջը։

Share |

Լրահոս

Loading...