Քեզ սրանով չեն վախեցնի. Մանչինին աջակցել է Միխայլովիչին

00:28 15.07.2019

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր աջակցությունն է հայտնել «Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին, որը հաղորդել էր լեյկեմիայով հիվանդ լինելու մասին:

«Դու շատ ուժեղ ես, քեզ դրանով չեն վախեցնի: Բացի դրանից, ես ու դու դեռ պիտի պադլբորդով (սերֆինգի տեսակ՝ հեղ.) զբաղվենք միասին»,- գրել է Մանչինին «Ինստագրամի» իր էջում:

Մանչինին ու Միխայլովիչը նախկինում միասին աշխատել են «Ինտերում»: Մանչինին եղել է միլանյան ակումբի գլխավոր մարզիչը, իսկ Միխայլովիչը՝ նրա օգնականը:

 

 

Share |

Լրահոս

Loading...