ՄՅՈւ-ն առաջարկ է պատրաստում Բրունու Ֆերնանդեշի համար

19:20 15.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մտածել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հնարավոր տեղափոխության շուրջ:

Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ «կարմիր սատանաները» պորտուգալական ակումբի համար 24-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկ են պատրաստում, որը պետք է կազմի 50 միլիոն ֆունտ (55 միլիոն եվրո): Սպասվում է, որ առաջարակը կարվի առաջիկա 3 շաբաթվա ընթացքում:

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի տեղեկությունների, «Սպորտինգը» հազիվ թե համաձայնի բաց թողնել Ֆերնանդեշին նման գումարով և ավելին կպահանջի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիսաբոնցիները կիսապաշտպանի համար 70 միլիոն եվրո գին են սահմանել:

Ֆերնանդեշը «Բոավիշտայի» սան է: Անցած մրցաշրջանում մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 33 խաղի, որոնցում խփել է 20 գոլ: Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Share |

Լրահոս

Loading...