Ժիրուն պատմել է, թե ինչն է իրեն դուր գալիս Լեմպարդի մեջ

11:03 15.07.2019

«Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն մեկնաբանել է Ֆրենկ Լեմպարդի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Ինձ դուր է գալիս նրա էներգիան ու ցանկությունը միշտ առաջադիմելու ու հաղթելու։ Կարծում եմ, որ Ֆրենկը ճիշտ մարդ է։ Նա «Չելսիի» լեգենդն է։ Մենք հավատում ենք նրա հմտություններին, անկասկած թիմը ավելի ուժեղ կդառնա, իսկ տրանսֆերային արգելքը հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին ցույց տալ իրենց: Անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին»,-Ժիրուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018 թվականի մայիսի վերջին։ Նա նորամուտը նշել է «Դերբիի» գլխավոր մարզչի պաշտոնում, որի հետ զբաղեցրել է Անգլիայի Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Թիմը հասել է փլեյ-օֆֆի եզրափակի ՝ ԱՊԼ-ում հանդես գալու իրավունքի համար, որտեղ պարտվել է «Աստոն Վիլային» (1-2): 

Share |

Լրահոս

Loading...