Այաքսի տնօրեն. Զիեշն ավելի լավն է, քան Օզիլը

21:50 15.07.2019

«Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է այլ ակումբների կողմից թիմի կիսապաշտպաններ Դավիդ Ներեսի ու Հակիմ Զիեշի նկատմամբ հետաքրքրվածության մասին:

«Հաջորդ շաբաթ մենք բանակցություններ կսկսենք Ներեսի շրջապատի հետ: Նա հստակ առաջարկ ունի մի ակումբից: 

Անցած ձմեռ նա կարող էր գնալ Չինաստան, բայց մենք բաց չթողեցինք նրան: Տեսեք՝ արդյունքում ինչպես ամեն ինչ դասավորվեց և՛ «Այաքսի», և՛ անձամբ նրա համար: Հիմա նա Բրազիլիայի հավաքականի խաղացող է:

Ես մի քիչ զարմացած եմ, որ Զիեշի շուրջ լռություն է: Ես կարծում է, որ նա ամեն տարի ավելի ու ավելի լավ է խաղում, և վիճակագրությամբ էլ նա բացառապես լավն է:

Շատ ակումբներ գնալով ավելի շատ են ուշադրություն դարձնում դրան: Նրանք ավելի շատ նայում են նրա վիճակագրությանը, քան այն բանին, թե ինչ է նա ցույց տալիս և ինչ է կատարվում նրա շուրջ:

Ինձ համար Զիեշն ավելի լավն է, քան Օզիլը: Ես խորհուրդ կտայի վաճառել Օզիլին ու դրա կես գնով գնել Զիեշին: Բայց նրանք («Արսենալը») ինձ չեն  լսում (ծիծաղում է): Այնպես որ, նա կարող է պարզապես մնալ «Այաքսում», - Voetbal International-ին տված հարցազրույցում ասել է Օվերմարսը:

Զիեշն անցած մրցաշրջանում 49 խաղի է մասնակցել ու խփել 21 գոլ և դարձել 24 գոլային փոխանցման հեղինակ: Օզիլի ակտիվում 6 գոլ ու 3 գոլային փոխանցում է 36 խաղում:

Share |

Լրահոս

Loading...