Հայ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Սևծովյան երկրների փաուերլիֆտինգի միջազգային գավաթի առաջնությունից

11:12 15.07.2019

Հուլիսի 5-10-ը Բաթումիում անցկացվել է Սևծովյան երկրների փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) միջազգային գավաթի առաջնությունը, որին մասնակցել է10 երկրի ներկայացուցիչ:

911tert.am-ը գրում է, որ Հայաստանը ներկայացրել է մոտ 40 մարզիկ պատանիների, երիտասարդների, մեծահասակների, վետերանների և հաշմանդամություն ունեցողների խմբերում։ Մեր մարզիկներն ավարտել են ելույթները:

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանը 90 կգ քաշային կարգում եռամարտի 325 կգ ընդհանուր արդյունքով դարձել է բացարձակ առաջատար և ընդգրկվել լավագույն մարզիկների տասնյակում։ 

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, բազմակի մեդալակիր Յուրի Սաքունցը 67,5 կգ քաշային կարգում երկամարտի 295 կգ ընդհանուր արդյունքով նվաճել է հաղթողի և մինչև 23 տարեկան տարիքային խմբում բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Թիմային հաշվարկով մրցանակային տեղերը բաշխվել են Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։

Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հաղորդմամբ՝ ֆեդերացիան շուտով սկսելու է նոր համագործակցություն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ 

Share |

Լրահոս

Loading...