Ֆեդերերը չի մասնակցի Մոնրեալի մասթերսին

23:03 15.07.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որն Ուիմբլդոն-2019-ի եզրափակչում պարտվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, խոսել է իր առաջիկա պլանների մասին:

«Մտածելով ապագայի մասին՝ մենք մեկ շաբաթ առաջ որոշեցինք բաց թողնել Մոնրեալի մրցաշարը, որպեսզի ինքս ինձ ավելի շատ ժամանակ հատկացնեմ: Կուզեի, որ այն ավելի շատ լիներ: Ես կհանգստանամ ու կպատրաստվեմ Ցինցիննատիի մրցաշարին, որից սկսած նորից կփորձեմ թափ հավաքել», - Ֆեդերերի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:

2019-ի ընթացքում 37-ամյա Ֆեդերերը ATP-ի երեք մրցաշար է հաղթել՝ Դուբայի, Մայամի և Հալլեի մասթերսները: ATP-ի վարկանիշում Ռոջերը 3-րդն է:

Share |

Լրահոս

Loading...