Ռոման ցանկանում է փոխանակում իրականացնել Միլանի հետ

18:05 15.07.2019

«Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանի» կիսապաշտպան Սուսոյի նկատմամբ և պատրաստ է նրա դիմաց տալ թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով La Republica-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հռոմեական ակումբը պատրաստ է նաև Սուսոյի համար որոշակի գումար վճարել: Իսպանացու պայմանագրում ֆիքսված հրաժարագնի մասին կետ կա՝ 40 միլիոն եվրո, բայց այն ակտիվացնել կարող են միայն արտասահմանյան ակումբները:

Սուսոն ու Պաստորեն կարող են տեղ չգտնել «Ռոմայի» ու «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչների՝ Պաուլո Ֆոնսեկայի ու Մարկո Ջամպաոլոյի տակտիկական սխեմաներում, ուստի ֆուտբոլիստների փոխանակումը միանգամայն հավանական է:

Ավարտված մրցաշրջանում 25-ամյա Սուսոն մասնակցել է Ա Սերիայի 35 խաղի, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում: 30-ամյա Պաստորեի ակտիվում 3 գոլ է Ա Սերիայի 14 խաղում:

Share |

Լրահոս

Loading...