Վոլեյբոլ. Ռուսաստանը հաղթեց ԱՄՆ-ին և հռչակվեց Ազգերի Լիգայի չեմպիոն

10:42 15.07.2019

Երեկ՝ հուլիսի 14-ին, ավարտվեց վոլեյբոլի Ազգերի լիգայի եզրափակիչը:

Ռուսաստանի հավաքականը 4 սեթում հաղթեց ԱՄՆ-ին 25-23, 20-25, 25-21, 25-20 հաշվով:

Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Չիկագոյում։ Վերջնական փուլ դուրս են եկել վեց թիմեր՝ Բրազիլիան, Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը և ԱՄՆ-ն: 

Ռուսաստանի հավաքականը եզրափակիչ փուլի խմբային փուլի A խմբում գրավեց երկրորդ տեղը՝ պարտության մատնելով Ֆրանսիային և զիջելով ամերիկացիներին: Կիսաեզրափակչում Ռուսաստանի մրցակիցը B խմբի հաղթող Լեհաստանն էր: Ռուս վոլեյբոլիստները հաղթեցին 3:1 հաշվով: ԱՄՆ-ի հավաքականը, A խմբում գրավելով առաջին տեղը, կիսաեզրափակչում մրցեց Բրազիլիայի հավաքականի հետ, որը B խմբում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: Հանդիպումն ավարտվեց ամերիկացիների հաղթանակով՝ 3-2:

Երրորդ տեղի համար խաղում վստահ հաղթանակ տարան լեհերը։ Նրանք երեք սեթերում կարողացան հաղթել բրազիլացիներին և առաջին անգամ մեդալներ նվաճել Ազգերի լիգայում։ ԱՄՆ-ն, իր հերթին, երկրորդ տարին անընդմեջ հայտնվեց պատվանդանի վրա: Անցած ամռանը նրանք բրոնզե մեդալներ էին նվաճել:

Ազգերի լիգան նոր մրցաշար է, որի առաջին խաղարկությունը կայացել է 2018 թվականին: Այն եկել է փոխարինելու նախկինում գոյություն ունեցող Համաշխարհային լիգային։ Նախորդ տարի նույնպես հաղթող է ճանաչվել Ռուսաստանի հավաքականը:

Share |

Լրահոս

Loading...