Գրանադան հայտարարել է Ռեալի նախկին հարձակվողի տեղափոխության մասին

18:26 15.07.2019

Հարձակվող Ռոբերտո Սոլդադոն «Ֆեներբահչեից» տեղափոխվեց «Գրանադա»: Այս մասին հայտարարել է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստն իսպանական ակումբին միացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, որը հնարավոր է երկարաձգել ևս մեկ տարով:

34-ամյա Սոլդադոն «Ֆեներբահչեում» էր 2017 թվականից: Թուրքական ակումբի կազմում անցկացրել է 59 խաղ, որոնցում դարձել է 19 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Սոլդադոն «Ռեալի» սան է: Ավելի վաղ խաղացել է նաև «Օսասունայում», «Խետաֆեում», «Վալենսիայում», «Տոտենհեմում» և «Վիլյառեալում»:

«Ռեալի» կազմում դարձել է 2007/08 մրցաշրջանի չեմպիոն: 2007-2013 թվականներին հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում 12 խաղ է անցկացրել ու դարձել 7 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...