Ջոկովիչն ու Ֆեդերերը գերազանցեցին Ուիմբլդոնի եզրափակչի տևողության ռեկորդը

09:40 15.07.2019

Ուիմբլդոն-2019-ի՝ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը սերբ Նովակ Ջոկովիչի ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի միջև կրկնակի պատմական ստացվեց:

Դա Ուիմբլդոնի ամենաերկարատև եզրափակիչն է տղամարդկանց պայքարում: Թենիսիստները հաղթողին պարզեցին 4 ժամ 55 րոպեում: Ռեկորդը 4 ժամ 48 րոպե էր, որը գրանցվել էր 2008 թվականին, երբ իսպանացի Ռաֆաել Նադալը 6:4, 6:4, 6:7, 6:7, 9:7 հաշվով հաղթեց Ֆեդերերին:

Ավելի երկարատև խաղերից խուսափելու համար Ուիմբլդոնում փոխեցին 5-րդ սեթի կանոնները: Հիմա 12:12 հաշվից հետո մարզիկները թայ-բրեյք են խաղում: Կանոնն ուժի մեջ մտավ 2019 թվականին և կիրառվեց հենց վճռորոշ խաղում:

Ռեկորդային տևողությամբ եզրափակչում 5-րդ սեթի թայ-բրեյքում Նովակ Ջոկովիչը հաղթեց մրցաշարի 8-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4) 4:6, 13:12 (7:3) հաշվով:

Share |

Լրահոս

Loading...