Իռլանդացի մրցավարը կսպասարկի ԱԻԿ - Արարատ-Արմենիա հանդիպումը

14:20 16.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ ԱԻԿ-«Արարատ-Արմենիա» պատասխան խաղը կսպասարկեն իռլանդացի մրցավարները:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռոբերտ Հենեսին: Նրան կօգնեն Ալեն Լինչն ու Դերմոտ Բրոյթոնը:

Չորրորդ պաշտոնյան Դամիեն ՄակԳրայթն է:

Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ պատասխան խաղը կկայանա Ստոկհոլմի «Սոլնա Արենայում» վաղը՝ հուլիսի 17-ին:

Share |

Լրահոս

Loading...