Ալաշկերտը ժամանել է Սկոպյե

16:31 16.07.2019

Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտը» ժամանել է Սկոպյե, որտեղ հուլիսի 18-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կմրցի «Մակեդոնիայի» հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Ալաշկերտի» պատվիրակությունը հանգրվանել է Russia հյուրանոցում: Երեկոյան կկայանա թիմի առաջին մարզումը:

Հիշեցնենք՝ Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին և կմեկնարկի ժամը 18:30-ին:

Share |

Լրահոս

Loading...