ՉԼ. Արարատ-Արմենիան Ստոկհոլմում է

17:26 16.07.2019

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ժամանել են Ստոկհոլմ, որտեղ վաղը՝ հուլիսի 17-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում կմրցեն ԱԻԿ-ի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունն ու լուսանկարներ ներկայացնում ժամանումից:

Հիշեցնենք՝ թիմերի միջև Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

Պատասխան խաղը կկայանա «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 21:00-ին:

Share |

Լրահոս

Loading...