Արսենալը հաղթել է ԱՄՆ-ի հավաքի առաջին խաղում

10:15 16.07.2019

Լոնդոնի «Արսենալը» ամերիկյան հավաքի ընթացքում առաջին ստուգողական խաղն է անցկացրել` մրցելով «Կոլորադո Ռեփիդսի» հետ:

Թիմի առանցքային խաղացողների բացակայության պայմաններում անգամ Ունայ Էմերիի սաները խնդիրներ չունեցան ամերիկյան թիմի հետ խաղում` 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

«Արսենալի» կազմում գոլեր հեղինակեցին Բուկայո Սական (13'), Պիտեր Օլայինկան (29') և Մարտինելին (61'):

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր այս խաղին, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:

«Արսենալն» ԱՄՆ-ի հավաքի ընթացքում կմասնակցի Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարին, որի շրջանակում 3 հանդիպում կանցկացնի: Հուլիսի 18-ին լոնդոնցիները կմրցեն Մյունխենի «Բավարիայի», հուլիսի 21-ին` «Ֆիորենտինայի», իսկ հուլիսի 24-ին` Մադրիդի «Ռեալի» հետ:

 

Share |

Լրահոս

Loading...