Էդգար Բաբայանը փայլուն գոլային փոխանցում է կատարել Հոբրոյի կազմում

16:25 16.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Հոբրոյի» հարձակվող Էդգար Բաբայանը դանիական Սուպերլիգայի մեկնարկային տուրում գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

«Հոբրոն» սեփաան հարկի տակ մրցել է «Աարհուս» ակումբի հետ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը խաղի 62-րդ րոպեին Բաբայանի շքեղ փոխանցումից հետո բացել է «Հոբրոյի» հարձակվող Էմանուել Սաբին: Պատասխան գնդակը հյուրերը խփել են 71-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Հոբրոն» 1 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս

Loading...