Եվրոպա լիգա. Բանանց-Չուկարիչկի հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները

12:01 16.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Բանանցն» այսօր՝ հուլիսի 16-ին, սեփական հարկի տակ կընդունի սերբական «Չուկարիչկիին»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները՝ Յոանիս Պապադոպուլոսի գլխավորությամբ:

Նրան կօգնեն Խրիսուլա Կուրոմպիլիան և Իլիաս Ալեքսեասը: Չորրորդ պաշտոնյան կլինի Վասիլիս Ֆոտիասը:

Հիշեցնենք՝ թիմերի միջև Սերբիայում կայացած առաջին խաղում «Բանանցը» 0:3 հաշվով պարտություն է կրել: Պատասխան խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին «Բանանց» մարզադաշտում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

 

Share |

Լրահոս

Loading...