Փոքրաթիվ, բայց հավատացող․ Բանանցն առանց աջակցության չի մնացել

19:56 16.07.2019

«Բանանցի»՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելու հնարավորությունները չափազանց քիչ են։

Երևանյան թիմը սերբական «Չուկարիչկիի» հետ դիմակայության առաջին խաղում 0-3 հաշվով պարտություն է կրել, իսկ «Բանանց» մարզադաշտում ընթացող պատասխան հանդիպման առաջին կեսից հետո զիջում է 0-2 հաշվով։

Չնայած հաշվին՝ «Բանանցի» երկրպագուներն ակտիվ են և իրենց վանկարկումներով փորձում են առաջ մղել սիրելի թիմին։ Մարզադաշտում են ինչպես «Բանանցի» South West Ultras երկրպագուական շարժման ադմաները, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին ճակատ» (FAF) ֆան-ակումբի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ «Առաջին ճակատ» ֆան-ակումբն օրեր առաջ Գյումրիում աջակցում էր «Փյունիկին»՝ մակեդոնական «Շկուպիի» հետ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում (3-3):


«Բանանց»-«Չուկարիչկի» հանդիպման ուղի հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Սերբական թիմի առաջին գոլը դիտեք այս հղմամբ, իսկ երկրորդը՝ այս։

Share |

Լրահոս

Loading...