Էվերթոնը հայտարարեց Դելֆի տրանսֆերի մասին

09:10 16.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը դարձել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 3 տարով:

«Ամեն անգամ, երբ ես խաղում էի «Էվերթոնի» դեմ` տանը, թե դրսում, առաջինը, ինչ անցնում էր մտքովս նրանց երկրպագուներին տեսնելիս, կիրքն էր: Թվում է` «Էվերթոնի» երկրպագուներն իսկապես հասկանում են ֆուտբոլից: Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ:

Մտադիր եմ ներդնել այն ամենն, ինչ ունեն` ի շահ «Էվերթոնի»,- հայտարարել է ֆուտբոլիստը:

2018/19 մրցաշրջանում Դելֆը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...