Աղբյուր. Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

10:27 16.07.2019

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վանգելիս Գրամենոսը երկուշաբթի` հուլիսի 15-ին, երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսին տեղեկացրել է, որ իրենք այլևս չեն զգում նրա ծառայությունների կարիքը:

Այս մասին հայտնում է ekathimerini.com-ը:

Հանդիպումը կայացել է Աթենքում. 66-ամյա մասնագետի հետ Հունաստանի հավաքականից կհեռանան նաև նրա օգնականներն ու ազգային թիմի տնօրեն Անգելոս Բասինասը:

Հիշեցնենք` Հունաստանի հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլում միևնույն` J խմբում է ընգրկված Հայաստանի հետ: Անաստասիադիսի գլխավորությամբ վերջին խաղում Հունաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց հենց մեր հավաքականին (2:3):

Եվրո-2020-ի որակավորման փուլում Հունաստանի հավաքականն անցկացրած 4 խաղից հետո 4 միավոր է վաստակել և J խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 

Share |

Լրահոս

Loading...