Ռոման պատրաստ է Իգուայինին դարձնել թիմի ավագը. արգենտինացին հրաժարվում է

11:41 16.07.2019

«Ռոման» առաջվա պես մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին, որի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»:

31-ամյա արգենտինացուն համոզելու համար հռոմեացիները պատրաստ են նույնիսկ նրան դարձնել թիմի ավագը: Սակայն հարձակվողը մտադիր չէ խաղալ իտալական մեկ այլ ակումբում  ու կմերժի Ա Սերիայի ակումբների առաջարկները: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Բացի դա, եթե Իգուայինը դառնա «Ռոմայի» ավագը, դա կարող է առաջացնել «Ռոմայի» ֆուտբոլիստների բողոքը:

Վերջին 10-ամյակում թիմի ավագի թևկապը կրել են բացառապես «Ռոմայի» սաները` Ալեսանդրո Ֆլորենցին, Դանիելե դե Ռոսին, Ֆրանչեսկո Տոտտին և Ջուզեպե Ջանինին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» ցանկանում է վաճառել Գոնսալո Իգուայինին, որպեսզի միջոցներ ունենա Մաուրո Իկարդիին «Ինտերից» ձեռք բերելու համար:  

Share |

Լրահոս

Loading...