Խաչանով. Կարիերայիս ընթացքում 6,5 մլն եվրո չեմ վաստակել

13:01 16.07.2019

Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը գնահատել է իր ելույթները Ուիմբլդոնում: Երրորդ շրջանում նա 3:6, 6:7 (3:7), 1:6 հաշվով պարտվել է Իսպանիայի ներկայացուցիչ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:

«Կատարելությանը սահման չկա: Առաջ դու երազում էիր մեկ, երկու, երեք շրջան անցնելու մասին: Հետո երբ սկսում ես կանոնավոր կերպով դա անել, ապա 1/4 եզրափակիչը լավ է: Երբ մշտապես խաղում ես 1/4 եզրափակչում, ցանկանում ես հասնել ավելիին:

Ես ավելի շատ նակում եմ, թե ինչպես եմ խաղացել ու ինչ մրցակիցների եմ հաղթել: Ելույթներս կարող եմ լավ գնահատել, քանի որ երկրորդ շրջանում հաղթել Ֆելիսիանո Լոպեսին, որը մասնագիտացված է խոտի մրցումներում ու բազմիցս հասել է մինչև Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ: Այնպես որ, ինձ համար անհարմար մրցակցին հաղթելը մեծ առավելություն է:

Ինչ վերաբերում է Բաուտիստա-Ագուտին, ապա նա շատ լավ էր խաղում, առանց սխալների ու խոտը նրան համապատասխան է, քանի որ նրա հարվածները ուժեղ են և ցածր: Ես բոլոր առումներով պետք է ավելի լավ գործեի: Որոշ պահերի այնքան էլ լավ չէի խաղում, իսկ թայ-բրեյքից հետո ամեն ինչ փչացած, ու ես չկարողացա բեկել խաղի ընթացքը: Այդ օրը նա ավելի լավն էր»,- Խաչանովի խոսքերն է փոխանցում «РБК-Спорт»-ը:

Կարենը մեկնաբանել է նաև ATP-ի պաշտոնական կայքի տվյալներն այն մասին, որ նա կարիերայի ընթացքում ավելի քան 6,5 մլն եվրո է վաստակել.

«Ցանկանում եմ մարդկանց բացատրել, որ դրանք այն գումարները չեն, որոնք մենք վաստակում ենք: Եվրոպական շատ երկրներում մեծ հարկեր են գործում, ինչպես՝ ԱՄՆ-ում: ATP-ի պաշտոնական կայքում թվերը նշված են առանց հարկերի: Չգիտեմ՝ ինչու են այդպես գրում: Փաստացիորեն, այդ գումարի 40%-ը կարելի է չհաշվել: Փաստացիորեն, դա ծախսում ես թիմի, հարկերի վրա և ստացվում է բոլորին այլ գումար: Ես չեմ բողոքում, բայց ցանկանում եմ, որ մարդիկ դա հասկանան»,- ասել է հայազգի թենիսիստը:

Share |

Լրահոս

Loading...